«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը դիմել է ԿԸՀ․ կմասնակցի ավագանու ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

կհվ

Հանուն սոցիալական արդարության կուսակցությունը (ՀԱՍԱԿ) պաշտոնապես դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է Հանուն սոցիալական արդարության կուսակցությունից։

«Սիրելի Երևանցի։ Ուրախ ենք տեղեկացնել, որ Հանուն սոցիալական արդարության կուսակցությունը (ՀԱՍԱԿ) պաշտոնապես դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով։ Կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է «Դու կարող ես» կարգախոսով` վստահ, որ երևանցին կարող է ինքը որոշել իր քաղաքի ճակատագիրը և տեր լինել իր քվեին»,- նշված է հաղորդագրությունում։

--00—ԼՀ