Շախ ու մատ կլինի, եթե ՄԱԿ-ում մեր շահերից բխող բանաձև չստանանք. Նորայր Նորիկյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Շախ ու մատ կլինի, եթե ՄԱԿ-ում մեր շահերից բխող բանաձև չստանանք: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

Նորիկյանի համոզմամբ՝ ՄԱԿ ԱԽ նիստը չափազանց կարևոր է և պետք է ամեն կերպ փորձենք բանաձև բերել, որը իրավական հիմք կդառնա մեզ համար։

Ըստ նրա՝ ԱԽ նիստը նաև հստակ պատկեր կլինի և մենք կտեսնենք, թե ամեն երկիր ինչ վարքագիծ է դրսևորում, հատկապես՝ ԱԽ անդամ 5 երկրները։

Նորիկյանի կարծիքով, մենք արժեքային լուրջ ճգնաժամի մեջ ենք, ըստ նրա պետությունը պաշտպանելու, անվտանգություն հաստատելու գաղափարները արժեզրկված են, բայց ի հակադրություն այս իրավիճակի, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, հակառակ պարագայում հարց է առաջանում, թե ինչի համար է պետությունը և ում է պետք բանակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ