Արարատ Միրզոյանը մեկնում է Նյու Յորք․ կմասնակցի ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ նիստին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

40707606_0_0_1600_901_1920x0_80_0_0_bd325bef62e3c402568f3568cd4452d1

Օգոստոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Հիշեցնենք՝ Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Արցախի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի։

«Հայաստանի հարցմամբ նիստը կկայանա օգոստոսի 16-ին՝ ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով 15:00-ին»,-ասված է հաղորդագրության մեջ:

--00—ՅՄ