1000 բնակիչ ունեցող շենքի համար նոր կոյուղի ենք կառուցում․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

դ

Շուրջ 1000 բնակիչ ունեցող Խաղաղ Դոնի 23 շենքի համար  կառուցվում է նոր կոյուղի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը․

«Էրեբունիում բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Դեռևս նախորդ տարի աշխատանքային այցի ընթացքում տեղում ծանոթացա Խաղաղ Դոնի 23 շենքում առկա կոյուղու խնդրին: Այժմ շուրջ 1000 բնակիչ ունեցող շենքի նոր կոյուղու կառուցման աշխատանքաներն արդեն ընթացքի մեջ են։

Գործանական փուլում է նաև 4-րդ կարգի վթարային շենքերի հիմնախնդրի լուծման աշխատանքները, որ կանցկացվեն պետություն-համայնք-կառուցապատող համագործակցության շնորհիվ։ Առանցքային է նաև Վարդաշենի վթարային հանրակացարանների խնդիրը, որտեղ 190-ից ավել ընտանիք է ապրում։

Ընթացիկ տարում Էրեբունիում կբարեկարգվի 21 բակային տարածք, իսկ բոլորիս հայտնի Աղի լճի տարածքը կվերածվի հանգստի հանրային գոտու»,- նշել է նա։ 

--00—ՍՊ