ՔՊ պատգամավորը փաստեր է ներկայացրել Ավինյանի՝ ՏԻՄ ընտրություններում հաջողության մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

դդ

«ՔՊ» պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում փաստեր է ներկայացրել Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի՝ հետընտրական արդյունքների մասին․

«Փաստ 1. Տիգրան Ավինյանը (ՔՊ-ն) ստացել է ամենաշատ ձայները: Գրեթե կրկնակի շատ, քան երկրորդ տեղը և երրորդ տեղը գրաված ուժերը:

Փաստ 2. Տեղի են ունեցել արդար, մրցակցային ընտրություններ: Մասնակիցներից ոչ մեկ չի խոսել էական խախտումների մասին և չի ասել, որ ընտրությունները կեղծվել են:

Փաստ 3. Առաջին անգամ ընտրությունների միջոցով ընդդիմությունը հնարավորություն ունի Երևանի քաղաքապետ ունենալ:

Փաստ 4. Գրանցվել է ամենացածր մասնակցությունը Երևանի ավագանու ընտրություններին (ընտրողների 28.46%-ը), սակայն ընդդիմադիրներից ոչ ոք կասկածի տակ չի դնում դրանց լեգիտիմությունը (2018թ. մասնակցել էր 43.65%-ը, ՔՊ-ին էլ ձայն էին տվել մասնակիցների 80%-ից ավելին, սակայն հայտարարում էին, որ դա չի արտահայտում երևանցու կարծիքը):

Փաստ 5. Մասնակիցներից մեկը, որին ձայն են տվել մասնակիցների 15.42%-ը, կամ Երևանի ընտրողների ընդամենը 4.4%-ը, համարում է, որ ՔՊ-ն ժողովրդի վստահությունը չունի, իսկ ինքը ունի, և հույս ունի Հայաստանում ամբողջական իշխանափոխություն անել:

Մյուս թեկնածուն, որին ձայն են տվել ընտրական իրավունք ունեցող երևանցիների 2.8%-ը, անում է նույնատիպ հայտարարություններ:

Ահա այսպիսի բաներ...»,- գրել է նա։



--00—ՍՊ