Բաքվից հայտարարել են՝ Հայաստանը չի կարող շահագործել Կապանի օդանավակայանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

դդ





Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ հայկական կողմը չի կարողանա շահագործել Կապանի օդանավակայանը՝ «Բաքվի հետ համապատասխան համաձայնագրի բացակայության պատրվակով»։ 



«Այս օդանավակայանը գործել է նաև խորհրդային տարիներին։ Այնուամենայնիվ, այն ժամանակ իրականում սահմաններ չկային, քանի որ բոլոր հանրապետությունները մեկ տարածքի մաս էին: Իսկ հիմա Ադրբեջանն անկախ, ինքնիշխան պետություն է»,- նշել են Ադրբեջանում։ 



Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմից այսօր կրակել են Կապանի օդանավակայանի ուղղությամբ։



Նշենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Սյունիք է մեկնել Երևան-Կապան ավիաչվերթով և հայտարարել, որ հաջորդ շաբաթվանից կլինեն կանոնավոր թռիչքներ: 



--00—ՍՊ