ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դատապարտել է կիպրոսցի թուրքերին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Screenshot_3

Օգոստոսի 21-ի ուշ երեկոյան ավարտված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) հանդիպումից հետո խորհրդի անդամները հայտարարություն են տարածել Փիլեում օրեր առաջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և դատապարտել կիպրոսցի թուրքերին: Լիակատար աջակցություն հայտնելով Խաղաղության կորպուսին՝ Անվտանգության խորհուրդը վերահաստատել է իր հանձնառությունը համապարփակ և արդար դաշնային լուծմանը: Հայտնում է Ermenihaber.am-ը։

ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարության մեջ նշվում է, որ ճանապարհային աշխատանքները դադարեցվել են՝ ի տարբերություն ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) արտաքին գործերի նախարար Թահսին Էրթուղրուլօղլուի պնդման: Էրթուղրուլօղլուն երեկ հանդիպել է Կիպրոսում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոլին Ստյուարդի հետ, որի մասին Ստյուարդը տեղեկացրել է ՄԱԿ-ի ԱԽ-ին։ Այս հանդիպումից հետո Էրթուղրուլօղլուն ասել է, որ ճանապարհն անպայման կլինի։

Հայտարարության համաձայն՝ երկու կողմերն էլ հրավիրված են կոնկրետ քայլեր ձեռնարկելու և աջակցելու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի ջանքերին, ինչպես նաև լիովին համագործակցել UNFICYP-ի հետ՝ նպաստելու բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ