Վրաստանի սողանքի գոտին ստուգվել է ամբողջությամբ․ անհետ կորած է 5 մարդ, որոնցից չորսը՝ երեխաներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

dd

Վրացի փրկարարները ստուգել են սողանքի գոտու 100%-ը, գրում է Sputnik Грузия-ն։

Քաղաքացիների խնդրանքով որոշ հատվածներում փրկարարները կրկնակի են աշխատել: Այժմ որոնումները ընթանում են Չանչախի և Ռիոնի գետի ափին։

Այս պահի դրությամբ հայտնաբերվել է 29 զոհվածների մարմին, որոնցից երկուսը չեն ճանաչվել: Անհետ կորած է համարվում հինգ մարդ, որոնցից չորսը երեխաներ են։



--00—ՍՊ