Շովի հանգստավայր այլևս գոյություն չունի. Թբիլիսիի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

e1691135920943

Վրացական հայտնի Շովի հանգստավայրը «այլևս գոյություն չունի»: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն՝ նշելով, որ հանգստավայրը ոչ թե մասամբ, այլ հիմնահատակ ավերվել է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ աղետը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին։ Հորդառատ անձրևից հետո հանգստավայրում սողանք է տեղի ունեցել։ Մոտ կես ժամում ամբողջ Շովի շրջանը ծածկվել է կեղտի ու հողի հաստ շերտով։ 

18 մարդ զոհվել է, ևս 18-ը դեռ անհետ կորած է համարվում։

Որոնողական աշխատանքները շարունակվում են։

--00—ՅՄ