Բարսելոնան գոլառատ խաղում հաղթեց Վիլյառեալին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

370857211_848237819991576_8317483202068083907_n-750x375

Լա լիգայի 3-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Վիլյառեալին» և 4-3 հաշվով հաղթանակ տարավ։

12-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Գավին, իսկ 3 րոպե անց Ֆրենկի դե Յոնգը կրկնապատկեց այն։ 26-րդ րոպեին Ֆոյթը կրճատեց հաշիվը, իսկ 40-ին Սորլոթը հավասարեցրեց այն։

Երկրորդ կեսը սկսվեց տանտերերի գոլով․ 50-րդ րոպեին աչքի ընկավ Բաենան՝ առաջ մղելով իր թիմին, բայց 68-ին Ֆեռան Տոռեսը հավասարեցրեց հաշիվը, իսկ 71-ին Լևանդովսկին հաղթանակ պարգևեց կատալոնացիներին։

Այս խաղից հետո «Բարսելոնան» 7 միավորով 3-րդն է, իսկ «Վիլյառեալը» 3 միավորով 13-րդ տեղում է։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ