ՊՍԺ-ը հաղթեց Բարսելոնային և դուրս եկավ կիսաեզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Mbappe-750x375

Կայացավ Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի քառորդ եզրափակիչի «Բարսելոնա»-ՊՍԺ պատասխան հանդիպումը։

Հանդիպումն ավարտվեց 4-1 հաշվով՝ հօգուտ ֆրանսիական թիմի։ Առաջին խաղում կատալոնացիները հաղթել էին 3-2 հաշվով։

Չավիի թիմի կազմում միակ գոլը խփեց Ռաֆինյան։ Հանդիպման 29-րդ րոպեից կատալոնացիները խաղում էին 10 հոգով․ կարմիր քարտ էր ստացել Արաուխոն։

Փարիզյան թիմի կազմում աչքի ընկան Դեմբելեն, Վիտինյան ու Մբապեն (11մ)՝ ով դուբլ ձևակերպեց այս խաղում։

Այսպիսով, կիսաեզրափակիչում ՊՍԺ-ն կհանդիպի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ