Թուրքիան օդային հարձակումներ է իրականացրել Սիրիայի հյուսիսում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

photo_2023-10-05_17-21-40

Թուրքիայի պաշտպանութայն նախարարությունը հոկտեմբերի 5-ին հարվածային անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) հարձակումներ է իրականացրել Սիրիայի հյուսիսում գտնվող շրջանների ուղղությամբ։

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Բրիտանիայում գործող՝ Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը, թուրքական հարվածային ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (SDG) վերահսկողության տակ գտնվող Հասեքե քաղաքին, որի հետևանքով վնասվել է մեկ ավտոմեքենա և գործարան։

Իսկ ըստ ամերիկյան «Reuters» լրատվական գործակալության՝ իրանացված հարձակումների հետևանքով Ասեքեյում սպանվել է երկու մարդ, իսկ ավելի ուշ Ամուդե քաղաքում՝ ռազմական օբյեկտի ոչնչացման հետևանքով ևս 6-ը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ