Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվող 147 անձ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

1133297

Թուրքական ոստիկանությունը այդ երկրում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալել է 147 անձի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, X-ի իր միկրոբլոկում գրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան:

Նախարարի խոսքով՝ օպերացիան միաժամանակ իրականացվել է հանրապետության 30 նահանգներում։ Առգրավվել են կազմակերպության գործունեությանն առնչվող զգալի թվով փաստաթղթեր և թվային կրիչներ։

Երլիքայան նաև հայտնել է, որ 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 25-ը Թուրքիայում «Իսլամական պետության» դեմ իրականացվել է 1329 գործողություն, որոնց ընթացքում կազմակերպության հետ առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է 2919 անձ, որոնցից 692-ը ձերբակալվել են դատարանի որոշմամբ։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի պետական ​​«Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է ԻՊ-ի հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող 17 անձի։

Նշվում է, որ հետաքննությունը պարզել է, որ քաղաքում արգելված կազմակերպության հետ կապված գործունեություն ծավալողների նախնական թիվը  27 է, և մնացած կասկածյալները որոնվում են։

--00—ՅՄ