Թուրքիան Սիրիայում և Իրաքում ավելի վճռական քայլերի է պատրաստվում դիմել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

կ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել մայրաքաղաք Անկարայում կազմակերպված ավանդական «իֆթար» (ընթրիք Ռամադանի՝ Իսլամում սուրբ ամիս համարվող ամսվա ընթացքում)  ծրագրի շրջանակներում: Այս մասին այտնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը Թուրքիայի ուժային մարմիններին հաջողություն և անվնաս ծառայություն մաղթելով, անդրադարձել է Սիրիա-Թուրքիա և Իրաք-Թուրքիա սահմաններին թուրքական զինուժի կողմից իրականացվող ռազմական գործողություններին:

«Առանց նայելու, թե ում ծրագիրն է, թույլ չենք տալու, որ մեր հարավային սահմաններից այն կողմ «Teroristan» (այսպես կոչված ահաբեկիչների երկիր) ստեղծվի: Իրաքի հետ մեր սահմանային անվտանգությունը այս ամառվանից սկսած համապարփակ ձևով երաշխավորելու ենք, իսկ Սիրիայում մեր կիսատ թողած գործն անպայման ավարտին ենք հասցնելու: Մեր նպատակն է մեր սերունդներին թողել այնպիսի Թուրքիա, որն ամբողջապես փրկված կլինի ահաբեկչության մութ ստվերից և կունենա թե՛ լուսավոր բախտ, և թե՛ լուսավոր ապագա»,-ընդգծել է Էրդողանը:

 --00—ԼՀ