Թուրքիայի գործողությունները Սիրիայում և Իրաքում սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը․ Սպիտակ տուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13,24News

նա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարաձգել է Սիրիայի հետ կապված արտակարգ դրությունը: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։

«Իրավիճակը Սիրիայում և, մասնավորապես, թուրքական կառավարության գործողությունները՝ ուղղված Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական հարձակմանը, խաթարում է Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցին ջախջախելու արշավը, վտանգի տակ է դնում խաղաղ բնակչությանը և տարածաշրջանում խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը»,- նշված է Սպիտակ տան կայքում հրապարակված հրամանում։

Նշվել է նաև, որ արտակարգ դրությունը կշարունակի գործել 2023 թվականի հոկտեմբերի 14-ից հետո։

Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ի զինված ուժերը Սիրիայի երկնքում խոցել էին թուրքական ԱԹՍ, որը թիրախավորում էր տեղի քրդական ուժերին, որոնց Թուրքիան համարում է ահաբեկչական, իսկ Վաշինգտոնը` ոչ:

--00--ԼՀ