Իրաքցի մի խումբ պատգամավորներ պահանջում են հետաքննել Թուրքիայի ռազմական ներկայության հարցն Իրաքում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

0a5098b09225de153d550b05af2b69e6.jpg

Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում գտնվող Ավաշին, Մեթինա և Զափ շրջաններում 2021թ. ապրիլի 23-ից սկսված ռազմագործողությունները շարունակվում են։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Ի պատասխան այս գործողությունների՝ Իրաքի խորհրդարանի 25 պատգամավոր պահանջում է Իրաքում հանձնաժողով ստեղծել և հետաքննել Թուրքիայի գործողություններն Իրաքի տարածքում։

Պատգամավորներն Իրաքի խորհրդարանի նախագահին 3 կետից բաղկացած պահանջագիր են ներկայացրել՝ հետաքննելու իրաքյան տարածքում օտարերկրյա զինուժի ներկայության հարցը։ 

Պահանջագրի 3 կետերն են՝ 

1) Ուսումնասիրել ԱՄՆ ուժերի թվաքանակն ու հետաքննել ամերիկացի հրահանգիչներին։

2) Հետաքննություն սկսել քրդական ինքնավարության տարածքում Թուրքիայի ներկայության և ուժերի վերաբերյալ։ 
(Նշվել է, որ քրդական ինքնավարության տարածքում Թուրքիան ունի 5 բազա և 38 ռազմական հենակետ)

3) Ուսումնասիրել MOSSAD-ի գործողությունները՝ կապված Էրբիլի դեմ Իրանի հարձակման հետ։

--00—ՀԶ