Բաքվում Pegasus–ի միջոցով փորձել են հետևել հայ պաշտոնյաներին. ԵԽԽՎ բանաձև

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

52772551_0_9_1920_1089_2072x0_60_0_0_ac77acbe1e4e431ede2e40a360d96e22

ԵԽԽՎ-ն անդամ մի շարք երկրների իշխանություններին կոչ է արել հետաքննել լրտեսական ծրագրի օգտագործման դեպքերը: Ադրբեջանը լրտեսական ծրագիր է օգտագործել որոշ հայ պաշտոնյաների լրտեսելու համար։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևում։

Բանաձևում նշվում է, որ որոշ անդամ երկրներ չարաշահել են լրտեսական ծրագրեր։ Նրանց թվում է նաև Ադրբեջանը։ Ըստ առկա տվյալների՝ Ադրբեջանի իշխանությունները Pegasus լրտեսական ծրագրի ծառայություններից օգտվել են լրագրողներին, ոչ կառավարական լրատվամիջոցների սեփականատերերին, քաղաքական ընդդիմախոսներին և քաղաքացիական հասարակության ակտիվիստներին լրտեսելու համար։

«Վերջին հաղորդագրությունները ցույց են տվել դրա օգտագործումը, հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված, Հայաստանում աշխատող 12 մարդու, այդ թվում ՝ Հայաստանի պետական պաշտոնյայի դեմ, ինչը, ամենայն հավանականությամբ, անդրազգային նպատակային լրտեսության օրինակ է»,-ասված է փաստաթղթում:

Բանաձևը երկրների կառավարություններին խորհուրդ է տալիս հետաքննություն անցկացնել և բացատրություններ ներկայացնել:

--00—ՅՄ