Քաղաքացիները՝ Բաքվի պահանջած Տավուշի չորս գյուղերը հանձնելու մասին․ հարցում՝ Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

Պաշտոնական Բաքուն պահանջում է անհապաղ իրեն հանձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Մեկնաբանելով երկու երկրների սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների՝ մարտի 7-ին կայացած նիստի արդյունքները՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը։

«Ինչ վերաբերում է «ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերին՝ Բաղանիս Այրումին, Աշաղը Ասքիփարային, Խեյրիմլիին և Ղըզըլհաջիլիին, ապա դրանց պատկանելությունը Ադրբեջանին կասկածներ չի հարուցում, և դրանք ենթակա են անհապաղ ազատման»», – APA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակը։

24News-ը իրականացրել է հարցում՝ պարզելու, թե քաղաքացիների կարծիքով ի՞նչ պետք է անի ՀՀ իշխանությունը այս պարագայում։ Հարցմանը մասնակցած քաղաքացիներից մեկը նշեց, որ ավելի լավ է ներկայիս իշխանությունները թողնեն իրենց աշխատասենյակները և հեռանան․ «Ադրբեջանը չի դադարելու տարածքներ ուզել, քանի դեռ շարունակում է իշխանության լինել այս կառավարությունը»։ Մեկ այլ քաղաքացու կարծիքով էլ, իշխանությունները պետք է բանակցեն և թույլ չտան 4 գյուղերի հանձնումը։

Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում։

 

--00—ԱՊ