Կարեն Շահրամանյանին հրավիրել են ոստիկանություն՝ իր նկատմամբ բռնության մասին հաղորդում տալու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Screenshot_7

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանին հրավիրել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին՝ իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ հաղորդում տալու: Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա: 

Նշենք, որ քիչ առաջ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց ծեծկռտուք տեղի ունեցավ: Ցուցարարները նետվեցին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի վրա եւ սկսեցին բռունցքներով հարվածել: 

--00—ՅՄ