Ծեծի ենթարկված Կարեն Շահրամանյանը արցախցիների դեմ բողոք չի ներկայացնելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Ոչ մի վնասվածք չեմ ստացել ես բախման օրը: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, անդրադառնալով մի քանի օր առաջ Արցախի ներկայացուցչության դիմաց տեղի ունեցած միջադեպին, որտեղ իրավիճակը կտրուկ լարվեց, իսկ ինքը` Շահրամանյանը ծեծի ենթարկվեց:

«Չի երևում, որ վնասվածք չունեմ ստացած»,- ասաց Շահրամանյանը: Մեր դիտարկմանը` գուցե արտաքուստ չի երևում, բայց փակ վնասվածքներ ունենա, Շահրամանյանն ի պատասխան ասաց. «Չէ ամեն բան կարգին է»: Հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ իրավիճակը լարվեց, Շահրամանյանը պարզաբանեց. «Դե տեսախցիկներով երևում է էլի: Ընդհանրապես մեր ժողովուրդը ո´չ ընդունակ է լսելու, ո´չ էլ հասկանալու»:

Տեղի ունեցած դեպքի առիթով Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարը չի պատրաստվում դիմել իրավապահներին. «Ոչ մի բողոք չեմ ներկայացրել, ես գտնում եմ, որ դա պետք չի: Մեր ժողովուրդն է, ոչինչ»,- ասաց Կարեն Շահրամանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ