Գնորդը «Վայլբերրիզ»-ից ավելի մատչելի տարբերակով կարող է կոշիկ գնել, քան հենց Sali-ից. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 31, 24News

դ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Դեռեւս պատերազմի շրջանում օնլայն խանութների շարքում հայտնվեց «Վայլդբերրիզ» հարթակը, որը ավելի ուշ հասավ Հայաստան եւ գրավեց մի շարք տնտեսվարողների եւ գնորդների սրտերը: Մի կողմից՝ տնտեսվարողներն էին կարողանում իրենց ապրանքը դուրս բերել միջազգային շուկա՝ ընդլայնելով տարածվածությունը, մյուս կողմից՝ գնորդները կարողանում էին ձեռք բերել ապրանքներ ավելի մատչելի տարբերակով: Հայաստանյան մի շարք ընկերություններ եւս մուտք գործեցին օնլայն այս հարթակ՝ ներկայացնելով իրենց ապրանքները: Մուտք գործողներից մեկը հայկական արտադրության Sali բրենդն էր:

Բրենդի՝ «Վայլբերրիզ» մուտք գործելուց հետո բավականին տհաճ բան ստացվեց: Մի շարք ապրանքներ (կից՝ նկարները), փաստորեն, Հայաստանի Sali խանութի մասնաճյուղերում անասելի թանկ են, իսկ «Վայլբերրիզ» հարթակում գրեթե կես գին կամ, լավագույն դեպքում, մոտ տասը հազար դրամի տարբերությամբ: Ստացվում է՝ հայաստանյան գնորդի համար ճոխություն համարվող կոշիկները օտարերկրացի գնորդների համար էժան են:

Այսինքն՝ հայաստանցի գնորդը «Վայլբերրիզ»-ից ավելի մատչելի տարբերակով կարող է ձեռք բերել, քան հենց Sali խանութների ցանցից: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այսպես վարվում հայկական այս ընկերությունն իր սպառողի հետ: Գուցե, ինչպես հայկական ասացվածքն է ասում, հեռու տեղի ձայնը քաղցր է:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Sali ընկերության հետ, սակայն նրանց կայքում եղած որեւէ հեռախոսահամարից արձագանք չեղավ, բնականաբար, հարցերն էլ մնացին առանց մեկնաբանության:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

--00—ԼՀ