Արմենների պայքար՝ պաշտոնի համար. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

արմ.

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այս տարվա դեկտեմբերին սպասվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություն: Այն դժվար է ազատ ընտրություն անվանել, քանզի, ինչպես ցույց տվեց գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի 2019-ի ընտրությունը, իշխանությունն ամեն ինչ արեց, որ այլ թեկնածու չհաղթի: Անշուշտ, դարձյալ իշխանություններն են որոշելու, թե ով է լինելու ՀՖՖ նախագահը՝ նախագահ ընտրող ֆուտբոլային ֆեյք ու իրական ՀԿ-ների տերերի հետ կաշխատեն, եւ կընտրվի նա, ով «պետք է»։ Ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանը շատ է վարկաբեկվել՝ չկան ֆուտբոլային հաջողություններ, կան խայտառակ պարտություններ տարբեր տարիքային հավաքականներում, դրան գումարած՝ նրա անցյալի «հերոսություններն» ու ֆուտբոլային աշխարհի հետ աշխատելու անկարողությունը, անընդհատ խնդիրներ ու լարվածություններ ստեղծելը, կոռուպցիոն կասկածները:

Սրան գումարած՝ լուռ հակամարտություն է հասունանում «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին լրագրող, Ռուբեն Հայրապետյանի նախկին խորհրդական, 19-ից ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի ու մինչ վերջերս նրա հովանավորյալ Մելիքբեկյան Արմենի միջեւ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 --00—ԼՀ