ՔՊ-ական պատգամավորը հանկարծամահ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

մ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հանկարծամահ է եղել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը։ Նա, ըստ մամուլի տեղեկությունների, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկներին չի հաջողվել փրկել պատգամավորի կյանքը։

Մաթևոս Ասատրյանի մահը հաստատել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որն իր տելեգրամյան ալիքում հետևյալ բովանդակությամբ գրառումն է արել․ «Ցավակցում եմ մեր ընկեր ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

Երիտասարդ, մաքուր ու արժանապատիվ ընկեր, հանգչիր խաղաղությամբ:

Ընկեր ջան»,-գրել է Սիմոնյանը։

Մաթևոս Ասատրյանը ծնվել է 1985թ. դեկտեմբերի 2-ին Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում:

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2008թ. ավարտել է Երեւանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2012-14.01.2019թթ. աշխատել է Քուչակի Միհրդատ Ասատրյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն: 2014 եւ 2017թթ. վերապատրաստվել է Եվրոպայի «Լյուդ Կլուբ դե Նից», «Կավի Գալ» սպորտային ակումբներում եւ մի շարք այլ մարզադպրոցներում:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 7 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

--00—ԱՊ