Հեռախոսը նշում է, որ «վատ» sms է, զգուշացեք, կրկին կեղծ նամակներ են տարածվում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

samvel-martirosyan-e1653125043946

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․ «Հայրենակիցներ, այսօր մոտ 50 նամակ եմ ստացել առ այն, որ մարդիկ Հայփոստի նամակ են ստացել։ Ինձ թվում էր, որ բազմիցս սրան անդրադառնալը ինչ-որ չափով կբացատրի մարդկանց, որ չարժի սենց բաներ անել։ Բայց մի հատ էլ դասերը կրկնենք.

հնֆգ

1. Եթե ծանրոց չեք սպասում, ծանրոց չի սպասվում։ Սա Նյուտոնի 5 օրենքն է,

2. Հեռախոսը ինքը նշում է, որ «վատ» sms է։ Հեռախոսին արժե մեկ-մեկ լսել,

3. Հղումը՝ Հայփոստին, կայուն չէ,

4. Եթե չգիտեք, որն է իրական Հայփոստի հասցեն, հրամմմեցեեեք Գուգլ։

5. Եվ հա, սա Հայփոստից չէ

6. Հայփոստ, ինձ գործի ընդունեք։ Ավագ մունետիկ»։

--00—ՅՄ