ԿԽՄԿ-ն կրկին տեսակցել է Ադրբեջանում կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

655dbbe233818655dbbe2338191700641762655dbbe233816655dbbe233817

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են Ադրբեջանի կողմից կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին։ Այս մասին Նախիջևանում կայացած սեմինարի ժամանակ լրագրողներին ասել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոիչը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։

Նա նշել է, որ այս այցելությունների ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները հետաքրքրվել են կալանավորների պահման պայմաններին և նրանց նկատմամբ վերաբերմունքին։

«ԿԽՄԿ-ն նաև ստուգում է, թե արդյոք պայմաններ ստեղծվել են, որպեսզի վերջիններս կարողանան կապ հաստատել իրենց ընտանիքների հետ։ Երբ մենք՝ որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտե, այցելում ենք նրանց, այս գործունեության արդյունքում բոլոր տեղեկությունները, հարցերը փոխանցվում և քննարկվում են միայն երկկողմանի գաղտնի ձևով՝ համապատասխան կառույցների հետ։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այս հարցերը պարբերաբար քննարկում է երկու կողմերի հետ՝ և՛ ադրբեջանական, և՛ հայկական։ Տեղի այցելություններն իրականացվել են հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին»,-ասել է նա։

--00—ՅՄ