Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ Ադրբեջանն օգտագործել է ԿԽՄԿ-ին Վագիֆ Խաչատրյանին առևանգելու համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

s_sahakyan

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ Ադրբեջանի կողմից արցախցի Վագիֆ Խաչատրյանի առևանգումը մարդու իրավունքների տեսանկյունից արտակարգ հանձնում է, որը խախտում է անձնական ազատության իրավունքը,  տվյալ մարդուն խոշտանգումների վտանգի առաջ է կանգնեցնում, բացառում է արդար դատաքննությունը: Սիրանուշ Սահակյանը չի բացառել նաև այն տարբերակը, որ Ադրբեջանն օգտագործել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը՝ Վագիֆ Խաչատրյանին առևանգելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին Սիրանուշ Սահակյանն ասաց օգոստոսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը:

Նրա համոզմամբ՝ միջադեպը դժվար է տեղավորվում միջազգային իրավունքի  տրամաբանության մեջ: «Միջազգային իրավունքն, իհարկե,  ունի քրեական ոլորտում համագործակցության մեխանիզմներ, որոնք խիստ կարևոր են ու նպաստում են, որ հանցագործները կանգնեն արդարադատության առաջ, և կանխվի նրանց փախուստն արդարադատությունից: Դրա համար միջազգային իրավունքում կան հանձնման, արտահանձնման և փոխանցման գործիքներ, որոնց հասցեատեր կարող են լինել պետությունները:

Եթե Ադրբեջանը կարծում էր, որ Վագիֆ Խաչատրյանը  հանցագործ է, ապա այդ հանցագործին տերիտորիալ յուրիսդիկցիա կարող էր բերել միջազգային քրեական իրավունքի համագործակցության ճանապարհով՝ Արցախի, Հայաստանի իշխանությունների, Ռուսաստանի Դաշնության և, ինչու ոչ, Ինտերպոլի հետ համագործակցությամբ»,-նշեց նա և հավելեց՝ Ադրբեջանը ոչ արժանահավատ մեկնաբանություն է տվել, որ տվյալ անձը գտնվել է միջազգային հետախուզման մեջ, ինչը հերքվեց նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից:

Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

--00—ՅՄ