Թուրքիան վերստին պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

գգ.

Թուրքիան պատրաստ է կազմակերպել Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները, երբ նման երկխոսության համար լինեն անհրաժեշտ պայմաններ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։

Նա ընդգծել է, որ Թուրքիան ի սկզբանե քաղաքական և ռազմավարական աջակցություն է ցուցաբերել Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը՝ Ղրիմը ներառյալ:

Նախարարը հավելել է, որ իր երկիրն օգնել է կանխել սննդամթերքի համաշխարհային շուկայի ապակայունացումը Սև ծովով հացահատիկի փոխադրման գործարքի միջոցով։

«Մենք պատրաստ ենք կրկին ընդունել խաղաղ բանակցությունները, երբ դրա համար պայմաններ լինեն: Բայց եկեք պարզ լինենք՝ սա այն խնդիրը չէ, որը հնարավոր է միայնակ լուծել: Հակամարտությունների դադարեցման կողմնակից երկրների միասնությունն ու համագործակցությունը կարագացնի խաղաղության ճանապարհը», - նշել է Ֆիդանը:

--00—ԼՀ