Թուրքիայի մասնակցությունը բանակցություններին կործանարար է ԼՂ խնդրի կարգավորման համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Կոսաչով

«ՌԻԱ Նովոստին», հղում անելով ՌԴ խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովի հայտարարությանը, հայտնում է, որ Անկարայի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին, հաշվի առնելով Բաքվի դիրքորոշման աջակցությունը, չի նպաստի խաղաղ կարգավորմանը: Թուրքիան կարող է սրել իրավիճակը:

Ըստ աղբյուրի՝ իր հերթին Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը հայտարարել է, որ Անկարան դեմ չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին, այն է՝ ԼՂ հարցով քառակողմ բանակցություն վարելուն, որին կմասնակցեն Երևանը, Բաքուն, Անկարան և Մոսկվան:

«Այս ձևաչափը կործանարար է ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման հեռանկարների համար: Այս ձևաչափով Անկարան, ի տարբերություն Մոսկվայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների այլ մայրաքաղաքների, ավելորդ է, քանի որ նրա դիրքորոշումը ոչ այլ ինչ է, քան Բաքվի դիրքը կրկնօրինակելը: Հետևաբար, դրանում չկա ավելացված արժեք, բայց կա ներուժ հակամարտության կողմերի մոտեցումների հետագա արմատականացման համար», - ասել է Կոնստանտին Կոսաչովը:

 

--00—ԼՄ