Եղվարդ-Աբովյան ճանապարհին բախվել են Opel-ն և «ԶԻԼ»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

վթ.

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «ԶԻԼ» բեռնատարն ու Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է, իսկ 2 վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի հիվանդանոց:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գտնվող նոր կառուցվող ջերմոցային տնտեսության աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները:

Օպերաիտիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ