Արգավանդ-Գեղանիստ ճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրափոսի մեջ․ դուրս են բերել փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Screenshot_1

Դեկտեմբերի 21-ին, ժամը 20:02-ին Ճնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ-Գեղանիստ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրափոսի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները ջրափոսից դուրս են բերել «Renault» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․)։

--00—ՅՄ