Փրկարարները Շիրակի մարզում ձնաբքից դուրս են բերել 30 ավտոմեքենա. shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

ըըը.

Այսօր՝ մարտի 26-ին վաղ առավոտվանից, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի, դասակի հրամանատար Արես Պողոսյանի գլխավորությամբ նույն դասակի պարեկներ Ռուստամ Հարությունյանի, Ռաֆայել Սիմոնյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզի Փրկարարական վարչության Աշոցքի թիվ 52 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարների հետ, Աշոցքի տարածաշրջանի Մուսայելյան – Վարդաղբյուր ավտոճանապարհին ուժեղ բքի պայմաններում «Ճանապարհային դեպարտամենտ»-ի աշխատակիցների հետ ձնաբքի մեջ հայտնված վարորդներին իսկական օգնության ձեռք են մեկնել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարներն ու պարեկները 30-ից ավելի ավտոմեքենաներ են դուրս բերել ձնակույտերից ու ձնաբքից, 40-ից ավելի բնակիչների էլ դուրս են բերել մերկասառույց ճանապարհից: 

Ճանապարհը սպասարկող ճանշինականները հատուկ տեխնիկաներով  հսկայական աշխատանքներ են կատարում ու շարունակում են մինչև այս պահը, սակայն բուքն իր ևս գործն է  անում. ձյունը բերում լցնում ու նորից փակում է ճանապարհը:  
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ