«Ղոչի աղբյուրի» մոտ մեքենան ձնաբքի պատճառով դուրս է եկել ճանապարհից ու կախվել ձորը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

ձյուն

Հայաստանի ԱԻՆ-ում հունվարի 31-ին, ժամը 21:34-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհին՝ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում, ավտոմեքենան ձնաբքի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կիսով չափ կախվել ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մանվել Մ.) դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված: