ԱՄՆ-ում ձնաբքի զոհերի թիվը հասել է առնվազն 57-ի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

1100639.jpg

ԱՄՆ-ում ձնաբուքն առնվազն 57 մարդու կյանք է խլել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով NBC լրատվամիջոցին:

Ըստ իշխանությունների՝ փոթորկի զոհերի թիվը կարող է աճել, քանի որ ճանապարհներից շատերը դեռ անանցանելի են: 

Նախօրեին հաղորդվել էր, որ առնվազն 50 ամերիկացի է մահացել ձյան տեղումների հետ կապված պատահարների հետևանքով: 

Մահվան դեպքերը գրանցվել են 12 նահանգներում, մասնավորապես՝ Կոլորադոյում, Իլինոյսում, Կանզասում, Կենտուկիում, Միչիգանում, Միսսուրիում, Նեբրասկայում։ 

Ընդ որում, զոհերի գրեթե կեսը բաժին է ընկնում Նյու Յորքի նահանգի արևմտյան Էրի շրջանին, որտեղ 27 մարդ է մահացել փոթորկի հետևանքներից: Հաղորդվում է, որ մարդկանց մի մասը մահացել է սրտի խնդիրների պատճառով, որոնք արտահայտվել են ձյունը մաքրելիս, շատերին մահացած գտել են ավտոմեքենայում: 

 Էրի շրջանում ձյան առատ տեղումները կշարունակվեն նաև երեքշաբթի օրը:

--00—ԶՀ