Հայտնի է, թե երբ Ղազախստանից դուրս կբերվեն Ռուսաստանի քաղաքացիները

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 8,  24 News   

ղազախստան

Ռուսաստանի այն քաղաքացիներին, որոնք դեռ Ղազախստանի տարածքում են, հայրենիք կհասցնի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ավիացիան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն,  այս մասին հայտնել է Ղազախստանում ՌԴ դեսպանությունը:

Ղազախստանում մասսայական անկարգությունների պատճառով ռուսական ավիաընկերությունները հետաձգել են չվերթները Ղազախստան:

Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր: Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում են 100 հայ զինծառայողներ:

--00—ՄՀ