Վանա լճի մակարդակը շարունակում է արագորեն նվազել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

photo_2023-12-22_14-49-07

Վանի «Van Yüzüncü Yıl» համալսարանի գրականության ֆակուլտետի աշխարհագրության բաժնի դասախոս, թուրք պրոֆեսոր Ֆարուք Ալաեդդինօղլուն խոսել է Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վանա լճի հետզհետե նվազող ջրի մակարդակի մասին:

Նա, նշելով գարնանային ամիսներին որոշակի քանակությամբ լճին հասած անձրևաջրերի մասին, ասել է, որ հյուսիսային կիսագունդն ամռան ամիսներին շատ է տաքանում:

Ապա նաև հավելել, որ այդ պայմաններում անձրևաջրերի նման քանակը լուրջ դեր չի խաղում ջրի մակարդակակի բարձրացման և կամ դրա պահպանման համար:

Չնայած այն սպասելիքներին, թե ամռանը կորսված ջրի մակարդակը կարող է վերականգնվել աշնանային և ձմեռային տեղումների ընթացքում, լճի մակարդակն այս պահին ևս շարունակում է արագորեն նվազել:

Նշենք, որ աշխարհում ամենից շատ սոդա պարունակող Վանա լիճը 2019-2023թթ. տեղի ունեցած կլիմայական փոփոխությունների հետևանքով մեծապես տուժել է, ինչն էլ դրևսորվել է ջրի մակարդակի նվազմամբ:

Աղբյուրը՝ Ermenihaber.am

--00—ՅՄ