Պաշտոնական Երևանը հաստատում է՝ ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի նոր առաջարկները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Screenshot_2

Պաշտոնական Երևանը հաստատում է՝ ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի նոր առաջարկները:

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Ադրբեջանը պատասխանել է Հայաստանի՝ «Խաղաղության պայմանագրին» վերաբերող վերջին առաջարկներին:

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, թե «Խաղաղության պայմանագիրը» հետագա քննարկումների հիմքն է․  «Դրանք առնվազն պայմաններն են Ադրբեջանի և Հայաստանի միջև նորմալ հարաբերություններ ձևավորելու համար», -ասել է Բայրամովը։ 

--00—ՅՄ