Գեղարքունիքի մարզից ձերբակալված 26 ձկնորսներից մեկը կալանավորվել է․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Ն

Գեղարքունիքի մարզից ձերբակալված 26 ձկնորսներից մեկը կալանավորվել է: Այս մասին 24News-ին հյատնեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

«Մեղադրանքը ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածով»,- մանրամասնեց Աբրահամյանը:

Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ Գեղարքունիքում ձկնորսները զանգվածային խուլիգանություն են կատարել, բռնություն են կիրառել ծառայողական պարտականություններն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ, ձերբակալվել է 26 անձ։

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ