Թքեմ էս կառավարության երեսին, Նիկոլը առըհա, թե Գեղարքունիքի մարզից մի ձայն կստանա. նորատուսցի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Թքեմ էս կառավարության երեսին, պետք չէ մեզ էսպիսի կառավարություն, Նիկոլը առըհա, թե Գեղարքունիքի մարզից մի ձայն կստանա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նորատուսի բնակիչներից մեկը։ Նշենք, որ այս պահին լարված իրավիճակ է Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում, երեկ ջրային պարեկների ու գյուղացիների միջև ծեծկռտուք է եղել այն բանից հետո, երբ նորատուսցիները փորձել են Սևանում ձուկ բռնել, հիմա Նորատուսը շրջապատված է ներքին զորքերով։

Բնակիչները նշում են, որ ամբողջ ճանապարհով կարմիրբերետներ են բերել կանգնեցրել, բլոկադայի մեջ են․ «Ղարաբաղը տվեցին՝ առանց կրակոցի, կառավարությունը չի ամաչո՞ւմ էս զորքից, թող տանեն թուրքի դեմը կանգնեցնեն, ոչ թե մեր դեմ»,-ասաց նրանցից մեկը՝ նշելով, որ իրենց հացի համար են պայքարում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ