Նեթանյահուն հայտնել է, որ Իսրայելը բանակցում է Գազայում պատանդների ազատ արձակման շուրջ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

նեթ

 Իսրայելը բանակցություններ է վարում պատանդների ազատ արձակման շուրջ, որոնց Գազայի հատվածում պահում է պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ խմբավորումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առևանգվածների հարազատների հետ հանդիպման ժամանակ։

Նեթանյահուն նշել է, որ Իսրայելն աշխատում է բոլոր պատանդներին վերադարձնելու համար՝ հավելելով, որ Կատարն ու Եգիպտոսը ներկայացրել են այդ հարցի առաջմղման երկու առանձին առաջարկություններ։ «Այժմ մենք բանակցություններ ենք վարում։ Ես չեմ կարող մանրամասն պատմել բանակցությունների մասին, մենք աշխատում ենք, որպեսզի բոլորին վերադարձնենք տուն: Դա է մեր նպատակը»,- ասել է Նեթանյահուն։

Պատանդների հարազատների հետ հանդիպումը տեղի է ունեցել ռազմական կաբինետի նիստից առաջ, որտեղ պետք է քննարկվեին Կատարի և Եգիպտոսի կողմից Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության կարգավորման միջնորդության առաջարկությունները:

--00--ԼՀ