ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 9, 24News
Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող պատանդները կարող են ազատ արձակվել այն բանից հետո, երբ բոլոր պաղեստինցիներն ազատ արձակվեն Իսրայելի բանտերից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։
«Միակ ուղին, որպեսզի իսրայելացի պատանդները ողջ հեռանան Գազայի հատվածից, բոլոր պաղեստինցի կալանավորների ազատ արձակումն է, որոնք գտնվում են Իսրայելի բանտերում», - ասել է Հանիան, որի խոսքը մեջբերված է շարժման Telegram ալիքում:
ՀԱՄԱՍ-ի առաջնորդի պնդմամբ՝ Գազայում ռազմական գործողության ընթացքում Իսրայելը չի կարողացել իրականացնել իր նպատակներից ոչ մեկը։ «Գազայի պատերազմում Իսրայելի իշխանությունների կողմից] հայտարարված նպատակները` ՀԱՄԱՍ-ի վերացումը, պաղեստինցի բնակչության բռնի տեղահանումը Գազայի հատվածից և պատանդների վերադարձը, չեն իրականացվել՝ չնայած զանգվածային սպանություններին և ավերածություններին», - կարծում է Հանիան։
Նա նաև նախազգուշացրել է, որ իսրայելական ուժերի գործողությունները Հորդանան գետի արևմտյան ափին լայնածավալ են և լուրջ վտանգ են ներկայացնում:
--00--ԼՀ