Սպիտակ տունը հույս ունի նոր պայմանավորվածություն ձեռք բերել «Համասի» հետ՝ պատանդներին ազատելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

Screenshot_3

ԱՄՆ-ն հուսով է, որ Կատարի միջնորդությամբ բանակցությունները կարող են հանգեցնել «Համաս»-ի և Իսրայելի միջև հրադադարի հաստատմանը, և խմբավորման կողմից պահվող պատանդների ազատ արձակմանը, գրում է Ամերիկայի Ձայնը:

«Չեմ ցանկանում հրապարակավ շատ բան ասել, քանի դեռ բանակցությունները շարունակվում են, բայց հուսով ենք, որ շուտով արդյունք կունենանք»,-լրագրողներին ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:

Անցած տարվա նոյեմբերին ձեռք բերված զինադադարի արդյունքում ազատ էր արձակել ավելի քան 100 պատանդ, սակայն ևս 132-ը դեռ «Համասի» ձեռքում են, ներառյալ՝ մոտ 25 զոհվածների մարմիններ:

Հիշեցնենք, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան ու այլ երկրներ «Համասը» ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն։

--00—ՅՄ