Իսրայելը և «ՀԱՄԱՍ»-ը չեն ցանկանում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ․ Սպիտակ տուն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1920_625fa66ab09c60f8b56992bf

Իսրայելը և «ՀԱՄԱՍ»-ը չեն ցանկանում վերադառնալ պատանդների վերաբերյալ բանակցություններին, հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ABC-ին տված հարցազրույցում։

«Այս պահին կողմերից ոչ մեկը չի ցանկանում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Կարծում եմ, որ կարևոր է հիշել, թե ինչպես դա փլուզվեց. ՀԱՄԱՍ-ը չցանկացավ տրամադրել երեխաների և կանանց լրացուցիչ ցուցակը, որոնց պատանդ է պահում, և որոնց մասին մենք տեղյակ ենք»,- ասել է Քիրբին:

Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ջանքեր գործադրել՝ ապահովելու համար, որ հումանիտար դադարների վերաբերյալ կրկին պայմանավորվածություններ ձեռք բերվեն։

--00—ՅՄ