ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
Իսրայելացի զինվորականները հայտնաբերել եւ չեզոքացրել են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությանը պատկանող թունելը, որը փորված էր Գազայի հատվածի հյուսիսային մասի սահմանի շրջանում: Օգոստոսի 15-ին այդ մասին հայտնել Է բանակային մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Արմենպրես-ը:
«Իսրայելի պաշտպանության բանակը հայտնաբերել եւ չեզոքացրել է երկու երթուղիներով թունելը, որը պատկանում էր ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը: Այն փորված էր Գազայի հատվածի հյուսիսային մասից դեպի Իսրայելի տարածք»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
--00—ԻԴ