Հրապարակն այդքան բազմություն չէր տեսել նույնիսկ 2018-ի ապրիլին և 2021-ի հունիսյան հանրահավաքին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

b3e77a3a06f368fb69b5ce598ec395ac_M

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Մի քանի դիտարկում… Ակնհայտ է, որ Հանրապետության Հրապարակն այդքան բազմություն չէր տեսել նույնիսկ 2018-ի ապրիլին եւ 2021-ի Ռ.Քոչարյանի հունիսյան հանրահավաքի ժամանակ։ Ժողովուրդն այլեւս անտարբեր չէ։

Նիկոլը լեգիտիմ չէ։ Նիկոլը չունի ժողովրդի աջակցությունը։ Նա ունի բացառապես Թուրքիայի ու Արեւմուտքի ղեկավարների աջակցությունը։ Հայաստանի ներսում դեռ նրա հենարաններն են ուժային համակարգն ու քպ-ականների «էլիտան», բայց դա էլ կարող է փոփոխական լինել։

Շարժումը բացի էմոցիայից ու ընդվզումից պետք է ունենա հստակ քաղաքական ծրագիր, որն այլընտրանք պետք է լինի նիկոլիզմի ադրբեջանացման ծրագրին։ Կրկնում եմ, հասարակությանն ու արտաքին կենտրոններին պետք է ներկայացվի հասուն, իրատեսական, հաշվարկված քաղաքական ծրագիր։

Ոչ միայն ՀՀ, այլ նաեւ Փաշինյանի շահերից է բխում այս շարժման հաջողությունը, քանի որ վախենամ ապագայում այս կուտակված ընդվզման էներգետիկան կենտրոնանա այլ տեղեր։ Իսկ դա կարող է հանգեցնել քաոսի, որն այս իրավիճակում կործանարար է ՀՀ պետական շահերի տեսանկյունից։ Քաղաքական հասունություն է պահանջվում բոլոր կողմերից։

Հակառակ դեպքում մի կողմից հիասթափությունն ու ադրբեջանացման սպառնալիքը,իսկ մյուս կողմից՝ ռադիկալ քայլերի հավանականությունը կարող են թակել մեր ընդհանուր տան՝ ՀՀ -ի դռները։ Տեսնենք… Աստծով»։

--00—ՅՄ