Պատանդներին ազատելու ցանկացած գործարք «Համասի» նկատմամբ ռազմական ճնշման արդյունք է․ Նեթանյահու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

2020-04-13-13adb55e-f08f-45ad-8e4d-ee83fd3144fd

Ընդգծելով, որ Իսրայելը շարունակելու է ռազմական գործողությունները Գազայում, քանի դեռ «Համասը» ջախջախված չէ, վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի անդրադարձել է խոսակցություններին, թե հնարավոր է պաղեստինյան խմբավորման կողմից ավելի քան երկու հարյուր պատանդառվածների ազատ արձակումը, գրում է Ամերիկայի Ձայնը։

Օրերս Սուդյան Արաբիայում հավաքված արաբական ու մահմեդական բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ խստորեն դատապարտեցին իսրայելական բանակի գործողությունները Գազայում։

«ABC»-ի եթերում իրավիճակին անդրադարձել է Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը՝ ներկայացնելով ԱՄՆ դիրքորոշումը մերձավորարևելյան ճգնաժամի առնչությամբ։

«Կարևորում ենք պատերազմական օրենքների պահպանումը, ինչը նշանակում է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար: Միևնույն ժամանակ, այն կարծիքին ենք, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվել ահաբեկչական հարձակումներից»,- ասել է Սալիվանը:

Կիրակի «CNN»-ի հետ զրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, թե Գազայում բազմաթիվ պաղեստինցիներ են սպանվել։

«Կարծում եմ, քաղաքացիական անձանց մահը ողբերգություն է։ [Սակայն] մեղքը պետք է բարդել «Համասի» վրա, քանի որ այն, անգամ սպառնալով, թույլ չի տալիս մարդկանց հեռանալ պատերազմական գոտուց: Նրանք կրակ են բացել մեր կողմից ստեղծված անվտանգ գոտու ու միջանցքի ուղղությամբ»,- նշել է Նեթանյահուն:

«NBC»-ի եթերում Իսրայելի վարչապետը արձագանքել է հոկտեմբերի 7-ին «Համասի» կողմից պատանդառված առված ավելի քան երկու հարյուր մարդկանց հնարավոր ազատ արձակման շուրջ պտտվող խոսակցություններին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ