Մխիթարյանը տարբեր լեզուներով հայտնել է մինչև 2026 թ. Ինտերում մնալու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News

լ.

Միլանի «Ինտերը» հետաքրքիր տեսանյութ է ներկայացրել, որում թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնում է մինչև 2026 թվականն իտալական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Մխիթարյանը հանդես է գալիս «դասախոսի» դերում և տարբեր լեզուներով հայտնում նոր պայմանագրի մասին:

Հիշեցնենք՝ 34-ամյա հայ ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։

Մխիթարյանն «Ինտերում» հանդես է գալիս 2022 թվականից։

--00--ԼՀ