ԱՍՀ նախարարությունը հայտնել է, թե որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

տտ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ սկսած մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկի քարտապանները՝
• «Ակբա բանկ» ԲԲԸ
• «ԱյԴի բանկ» ՓԲԸ
• «Արարատբանկ» ԲԲԸ
• «Արդշինբանկ» ՓԲԸ
• «Արցախ բանկ» ՓԲԸ
• «Էվոկաբանկ» ՓԲԸ
• «Ինեկոբանկ» ՓԲԸ
• «Կոնվերս բանկ» ՓԲԸ
• «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ
• «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
• «Յունիբանկ» ԲԲԸ

Եթե նշված 11 բանկից որևէ մեկի քարտապան չեք և ցանկանում եք օգտվել հետվճարի ծրագրից, ապա Ձեր կենսաթոշակը կամ նպաստը վճարող կազմակերպությունը կարող եք փոխել ու ընտրել վերոնշյալ բանկերից մեկը։

Կարող եք դիմել առցանց՝ մուտք գործելով Միասնական սոցիալական ծառայության կայքէջի «Առցանց դիմումներ» բաժնի «Մուտքագրել վճարող կազմակերպության փոփոխության դիմում» պատուհան (հղումը՝ https://online.ssa.am/index.php?r=site%2Findex-pension

Մինչև մարտի 29-ն առցանց դիմում ներկայացնելու դեպքում ապրիլ ամսվա կենսաթոշակը կամ նպաստը կվճարվի նոր ընտրված կազմակերպության (բանկի) միջոցով:
Բանկի փոփոխության դիմում կարող եք ներկայացնել նաև առձեռն՝ մոտենալով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն:

Հիշեցնենք, որ կենսաթոշակների և նպաստների վճարում իրականացվում է 12 բանկերի կողմից, որոնց անվանացանկին կարող եք ծանոթանալ այս հղմամբ՝ https://www.mlsa.am/banks»,-ասվում է նախարարության հաղորդագրությունում:

--00—ԼՀ