ՌԴ-ում հայտնել են, որ ուկրաինական ԱԹՍ-ն զինամթերք է նետել Բրյանսկի մարզի նավթապահեստի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

ռդ

Ռուսաստանի իշխանությունները հայտնել են, որ Բրյանսկի մարզում ոչնչացվել է ուկրաինական ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի գրառումը Telegram-ում։  

 Միջադեպը տեղի է ունեցել Կլինցի քաղաքի տարածքում։ Տարածաշրջանի ղեկավարը հայտնել է, որ նավթապահեստի տարածք զինամթերքի նետումը տեղի է ունեցել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով ԱԹՍ-ի ոչնչացման ժամանակ։

 «Օդային թիրախը ոչնչացնելիս տեղի է ունեցել ռազմամթերքի նետում Կլինցիի նավթապահեստի վրա», - գրել է նահանգապետը։

Տեղի է ունեցել բռնկում։ Միջադեպի հետևանքով, ըստ նախնական տեղեկատվության, տուժածներ չկան։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունում հաղորդել էին Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 06:40-ին տարածաշրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին:

--00—ԼՀ