Վայոց ձորում, Սյունիքում առատ ձյուն է տեղացել․ առաջիկա 3 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

գգ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից» հայտնում են․

«Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ անցած գիշեր, հատկապես Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, դիտվել են ձյան առատ տեղումներ:

Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը՝

Ջերմուկում կազմել է 90սմ,

Հրազդան-Ֆանտան հատվածում՝ 35-40սմ, Գորիսում, Կապանում և Սիսիանում՝ 20-25սմ, Մեղրիում՝ 15սմ:

Արարատյան դաշտում ձյան ծածկը բացակայում է:

Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ անցած գիշեր օդի ջերմաստիճանը նվազել է 6-10 աստիճանով: Նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է Աշոցքի և Ծաղկահովտի հատվածներում՝ -17…-18 աստիճան ցուրտ:

Այսօր երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն և առաջիկա 3 օրերին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 15-ի ցերեկվանից սկսած մինչև 17-ը ներառյալ հարավ-արևմուտքից հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կբարձրանա 12-16 աստիճանով, իսկ հանրապետության մյուս մարզերում, այդ թվում Երևանում՝ 6-10 աստիճանով»։ 

--00—ՍՊ