Հրդեհ է բռնկվել մեքենայում, կա վիրավոր, ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. Shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

ֆֆ

Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ - Մայակովսկի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում, գրում է Shamshyan-ը։



Հրշեջ-փրկարարները մարել են Volkswagen մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։



Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց։



Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը, ինչպես նաև թե ինչ հանգամանքներում է հրդեհն առաջացել։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ